12/03/2011 14:03
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` Ռեյկյավիկում
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող օփենում երրորդ տուրից հետո վաստակել է 2 միավոր: Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են տասը մասնակիցներ, այդ թվում` գրոսմայստերներ Մակշեյնը (Անգլիա), Սոկոլովը (Հոլանդիա), Միտոնը (Լեհաստան), Միրոշնիչենկոն և Կուզուբովը (Ուկրաինա): Այս մասին հայտնում է armchess.am-ը: