12/03/2011 13:57
Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Գիրին է
Այսօր կմեկնարկի «կույր» և արագ շախմատի «Ամբեր» մրցաշարը, որի մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը մեկնարկային տուրում կմրցի Գիրիի հետ: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 17:30-ին:
Ավելացնենք, որ Մագնուս Կառլսենն առաջին տուրում կխաղա Հիկարու Նակամուրայի, Վասիլի Իվանչուկը` Վուգար Հաշիմովի, Սերգեյ Կարյակինը` Բորիս Գելֆանդի, Ալեքսանդր Գրիշչուկը` Վլադիմիր Կրամնիկի, Վիշվանաթան Անանդը` Վեսելին Տոպալովի հետ: