14/03/2011 11:37
ԱԳՆ. Ազիմովի սցենարը հիվանդ երևակայության արգասիք է
«Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երևակայության արգասիք է»: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` News.am լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանելով Հյուրիեթ պարբերականում հրապարակված` Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը, որտեղ նա խոսում է իբրև թե Բաքվի և Անկարայի կողմից ներկայացված և քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին:
«Բազմիցս ասվել է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, և եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան», - ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ընդգծել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: