14/03/2011 15:28
Ադրբեջանի կալանավայրերից մեկում մահացել է Իրանի քաղաքացի
Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներից մեկում կալանավոր է մահացել, ով եղել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի: Այս մասին հաղորդում է «Ազե ազ» էլեկտրոնային պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, նախնական տվյալների համաձայն` Իրանի քաղաքացի Վահիդի Խաթունի Հաբիբ Ահմեդը, ով իր պատիժն էր կրում Ադրբեջանի թիվ 2 քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել: Մահվան պատճառը, նախնական տվյալներով, սրտի անբավարարությունն է:
Իրանի քաղաքացին ձերբակալված է եղել թմրանյութերի տեղափոխման կապակցությամբ: