15/03/2011 14:36
Ադրբեջանը` ահաբեկչական պետություն Հարավային Կովկասում
Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ձեռնտու չէ Ադրբեջանին: Նրանք մշտապես ցանկանում են շփման գծում իրավիճակը սրել, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի բուն խնդրից տեղափոխեն շփման գծում առկա հրադադարի ռեժիմի խախտման վրա: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Կամ ամեն ինչ մեր ուզածով, կամ մենք կսկսենք պատերազմ: Ցավալի է, որ Ադրբեջանի սպառնալիքները միջազգային կառույցների վրա, կարծես թե, ազդեցություն են ունենում: Սակայն նրանք պետք է ադեկվատ պատասխանեն Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքին»,- ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավորը:
Տարբեր ժամանկաներում շփման գծում ժամանակ առ աժամանակ սրվող իրավիճակը, Վ. Աթանեսյանի խոսքերով, ձեռնտու է Ադրբեջանին:
Ըստ նրա, Ադրբեջանը Հարավային Կովկասում դարձել է «ահաբեկչական պետություն»: