15/03/2011 13:42
Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել
Բաքվի զորամիավորման կազմում գտնվող զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել. զինծառայողներից մեկը ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Օգուսի շրջանի զինկոմիսարիատից զորակոչված Օրհան Մամեդովը (1991թ) կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինքնասպանության պատճառների մասին դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվում: Հայտնի է, որ վերջինս 3 ամիս հետո պետք է զորացրվեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստն արդեն հաստատել է՝ տեղեկացնելով, որ ինքնասպանության պատճառները դեռևս ճշտվում են: