15/03/2011 09:11
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ճագագայթման արտանետում է տեղի ունեցել
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի չորրորդ բլոկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով բարձր կոնցենտրացման ճագագայթման արտանետում է տեղի ունեցել: Այդ մասին, համաձայն Բի-բի-սի-ի, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը:
Վարչապետը կոչ է արել «Ֆուկուսիմա-1»-ից 20-30 կմ հեռավորության վրա բնակվող մարդկանց դուրս չգալ փողոց:
Ներկա դրությամբ Ճապոնիայի բոլոր ԱԷԿ-ների աշխատանքը դադարեցված է, և իշխանությունները հայտարարել են էլեկտրամատակարարման սահմանափակման մասին: