15/03/2011 09:33
Ռուսաստանում կկայանա Մեդվեդևի և Էրդողանի հանդիպումը
Այսօր Ռուսաստանում կկայանա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում, բացի երկկողմ համագործակցությունից, կքննարկվեն նաև միջազգային օրակարգին առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է Պրայմ-ՏԱՍՍ-ը, հանդիպումը տեղի կունենա աշխատանքային ճաշի ձևաչափում, իսկ վաղը երկու երկրների առաջնորդները կանցկացնեն ՌԴ և Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստը: Մարտի 16-ին նախատեսված է նաև Էրդողան-Պուտին հանդիպումը:
Կրեմլի մամլո ծառայության հաղորդմամբ` բացի մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկրարներից, բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն «Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և իրանական միջուկային խնդիրը, եվրոպական անվտանգության ոլորտում բարեփոխումները և մի շարք տարածաշրջանային հարցեր»: