16/03/2011 16:27
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն Արցախում են
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը և Բեռնար Ֆասիեն արդեն ժամանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, և քիչ անց տեղի է ունենալու նրանց հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ»,- այս մասին Aysor-ին հաղորդեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային այցով գտնվում են տարածաշրջանում: Այսօր նրանց հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: