16/03/2011 12:00
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում շարունակվում է «Ամբեր» շախմատային մրցաշարը: 4-րդ տուրում Լևոն Արոնյանը «կույր» պարտիայում ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ, իսկ արագ շախմատում առավելության հասավ ուկրաինացի շախմատիստի նկատմամբ:
Այժմ հայ գրոսմայստերը 3 միավորով «կույր» շախմատի մրցաշարային աղյուսակում Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը, իսկ արագ շախմատում նա 3 միավորով 2-4-րդ տեղերն է կիսում Վիշվանաթան Անանդի ու Վեսելին Տոպալովի հետ: Իսկ ընդհանուր մրցաշարային աղյուսակում Լևոն Արոնյանը 6 միավորով շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում հաստատված Մագնուս Կառլսենը: Անանդը 5,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Այսօր «Ամբեր» մրցաշարում հանգստյան օր է: Վաղը Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Հաշիմովը:
«Կույր» շախմատ
Լևոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 e6 3. g3 Nc6 4. Bg2 Bb4+ 5. Bd2 Qe7 6. e3 b6 7. Nc3 Bb7 8. Nge2 Na5 9. Bxb7 Nxb7 10. O-O c5 11. a3 Bxc3 12. Bxc3 Ne4 13. Be1 f5 14. f3 Nf6 15. b4 O-O 16. bxc5 bxc5 17. Rb1 Nd6 18. Qd3 Rfc8 19. Kg2 cxd4 20. Bb4 a5 21. Bxd6 Qxd6 22. Rfc1 Qa6 23. Nxd4 Qd6 24. Rb5 Rc5 25. Qc3 h6 26. a4 Nd5 27. cxd5 Rxc3 28. Rxc3 Kh7 29. dxe6 dxe6 30. Rb7 e5 31. Rxg7+ Kh8 32. Rcc7 exd4 33. Rh7+ Kg8 34. Rcg7+ Kf8 35. Rf7+ Ke8 36. Rfg7 Qf8 37. exd4 Rd8 38. Ra7 Qf6 39. Rxa5 Rxd4 40. Rb7 Rd7 41. Rbb5 f4 42. Re5+ Kd8 43. Re2 Qc6 44. Rf5 fxg3 45. hxg3 Qxa4 46. Rf8+ Kc7 47. Rfe8 Qb4 48. R8e4 Qa3 49. g4 Qd6 50. Re6 Qf4 51. Re7 h5 52. Rxd7+ Kxd7 53. gxh5 Qg5+ 54. Kf2 Qxh5 55. Kg2 Qg5+ 56. Kf2 Qf4 57. Kg2 Kd6 58. Re4 Qd2+ 59. Kg3 Kd5 60. Rg4 Qe2 61. Re4 Qf1 62. Kg4 Qg2+ 63. Kf4 Qg1 64. Re5+ Kd4 65. Re4+ Kd3 66. Re5 Qh2+ 67. Kf5 Qh5+ 68. Kf4 Qh2+ 69. Kf5 Qg3 70. f4 Qf3 71. Kg5 Kd4 72. Re6 Qg3+ 73. Kf5 Qh3+ 74. Kf6 Qg4 75. f5 Qf4 76. Kg6 Kd5 77. Ra6 Qg4+ 78. Kf6 Qe2 79. Re6 Qh2 80. Kg6 Qg3+ 81. Kf6 Qf4 82. Kg6 Qg4+ 83. Kf6 Qg3 84. Ra6 Qc3+ 85. Kg6 Ke5 86. Re6+ Kf4 87. f6 Qg3+ 88. Kh7 Qh3+ 89. Kg7 Qg4+ 90. Kh8 Qh5+ 91. Kg7 Qg5+ 92. Kh7 Qh4+ 93. Kg8 Qg3+ 94. Kh8 Qc3 95. Kh7 Qc2+ 96. Kg7 Qg2+ 97. Kh8 Qb7 98. f7 Qxf7 99. Re4+ Kg5 100. Rg4+ Kh5 101. Rh4+ Kxh4 1/2:1/2:
Արագ շախմատ
Վասիլի Իվանչուկ-Լևոն Արոնյան 0:1
1. c4 g6 2. g3 c5 3. Bg2 Bg7 4. Nc3 Nc6 5. a3 e6 6. b4 d6 7. Rb1 Nge7 8. Nf3 O-O 9. O-O b6 10. Qc2 Bb7 11. b5 Na5 12. d3 d5 13. Rd1 Nf5 14. Bg5 Nd4 15. Qc1 Nab3 16. Bxd8 Nxc1 17. Rdxc1 Nxf3+ 18. Bxf3 Rfxd8 19. a4 Rab8 20. cxd5 exd5 21. a5 Rd6 22. Na4 Bc8 23. Kg2 h5 24. h3 Be6 25. Rc2 c4 26. dxc4 Bf5 27. Rbc1 Bxc2 28. Rxc2 dxc4 29. axb6 axb6 30. Rxc4 Rd4 31. Nb2 Rxc4 32. Nxc4 Bf8 33. Bd5 Kg7 34. e4 Bc5 35. f4 Rc8 36. Ne5 f6 37. Nd3 Bf8 38. Bc6 Rd8 39. Bd5 Rd7 40. g4 h4 41. Kf3 g5 42. fxg5 fxg5 43. Ne5 Ra7 44. Nc4 Bc5 45. e5 Ra2 46. Ke4 Rh2 47. Kf5 Rxh3 48. Kxg5 Rd3 49. Bc6 h3 50. e6 h2 51. Nxb6 Rd6 0:1: