17/03/2011 10:42
Բահրեյնում ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ
Այսօր Բահրեյնում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր շարժման առնվազն 4 առաջնորդների: Ձերբակալվածների շարքում է շիական «Ալ-Հակ» կազմակերպության առաջնորդ Հասան Մշայման, ով վերջերս է վերադարձել հայրենիք երկարատև վտարանդիությունից:
Ձերբակալված է նաև «Ալ-Վաադ» ձախ կուսակցության ղեկավար Իբրահիմ Շարիֆը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Ալ-Վիֆակ» դաշինքի ղեկավար Մատտար Իբրահիմը:
Թագավորության ՆԳՆ-ը դեռ չի մեկնաբանել այս հաղորդումը: