17/03/2011 11:18
Քադաֆին Բենգազիի բնակիչներին առաջարկել է վայր դնել զենքերը
Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին չորեքշաբթի վերջնագիր է ներկայացրել Բենգազիի բնակիչներին` նրանց առաջարկելով վայր դնել զենքերը` համաներման փոխարեն: Նա նաև լիբիական բանակի բոլոր զորամասերին, որոնք գտնվում են երկրի արևելքում, կոչ է արել անմիջապես միանալ հարձակվող կառավարական զորքերին:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լիբիական Էլ-բի-սի հեռուստակայանին տված հարցազրույցում գնդապետը ահաբեկիչներից Լիբիայի արևելյան մայրաքաղաքի ազատագրման առաջիկա գործողությունն անվանել է «հումանիտար ակցիա»:
Քադաֆին հասկացնել է տվել, որ դիմադրություն չի սպասում և կարծում է, որ Բենգազին առանց մարտի կվերցնի:
«Հանցագործների և քրեական տարրերի համար, որոնք գրավել են քաղաքը, ամեն ինչ ավարտված է»,- ասել է նա: