17/03/2011 13:58
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 166 մասնակիցների մեջ գրավեց 28-րդ տեղը: Մխիթարյանը մեկ միավորով հետ մնաց 1-6-րդ տեղերը բաժանած Յուրի Կուզուբովից, Վլադիմիր Բակլանից, Իլյա Նիժնիկից (Ուկրաինա), Իվան Սոկոլովից (Հոլանդիա), Կամիլ Միտոնից (Լեհաստան) և Ջոն Լյուդվիգ Համերից (Նորվեգիա): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը նվաճեց Կուզուբովը: