17/03/2011 09:22
Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 178 մարդ
Մարտի 11-ին Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 հազար 178 մարդ, անհայտ կորածների թիվը հասնում է 8 հազար 606-ի: Ըստ Ֆրանս-Պրեսս-ի, այս մասին պաշտոնապես Ճապոնիայի ոստիկանությունը:
Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով ստեղծվել է տագնապալի իրավիճակ: Ճառագայթման մակարդակը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար: Ճապոնիան սկսում են լքել դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիցչների ընտանիքները: