21/03/2011 10:18
Էրդողանը դեմ է արտահայտվել Լիբիայի ռմբակոծությանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեմ է արտահայտվել Լիբիայի ռմբակոծությանը: Ելույթ ունենալով Ստամբուլում` նա նշել է, որ միջազգային հանրությունը «պետք է թույլ տա լիբիական ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան», իսկ ռազմական միջոցները միայն բարդացնում են իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ.ua-ն:
Էրդողանը նաև կարծիք է արտահայտել, որ ՆԱՏՕ-ի միջամտությունը անարդյունավետ կլինի` կոչ անելով անմիջապես դադարեցնել Լիբիայում բռնությունը: