21/03/2011 12:40
Ձյուդոյի հավաքականը վաղը կվերադառնա Երևան
Անթալիայում ավարտվեց ձյուդոյի պատանիների գավաթի առաջնության խաղային երկրորդ օրը: Հայաստանի ձյուդոյիստները բավարարվեցին մեկ 7-րդ և երեք 9-րդ տեղով:
Այսպիսով` երկու օրվա արդյունքով մեր հավաքականը վաստակել է մեկ ոսկե մեդալ: Մեկ մասնակից զբաղեցրել է 5-րդ, մեկը` 7-րդ, երեքը` 9-րդ տեղերը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը Անթալիայից տեղեկացնում է, որ մեր ազգային հավաքականը վաղը կվերադառնա Երևան: