21/03/2011 09:21
Կոալիցիոն ուժերը ռմբակոծել են Լիբիայի մայրաքաղաքը
Արդեն երրորդ օրն է, ինչ Եվրամիությունը և ԱՄՆ-ն Լիբիայում ռազմական օպերացիա են իրականացնում: Այս գիշեր կոալիցիոն ուժերը ռմբակոծել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: Ֆրանս-պրեսս-ի համաձայն` հիմնովին ավերվել է Մուամար Քադաֆիին պատկանող նստավայրերից մեկը:
Լիբիական լրատվամիջոցների համաձայն` օդուժը հարվածներ է հասցրել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ` Տրիպոլիում, Բենգազիում և Զուվարում: Հաղորդվում է 60-ից ավելի զոհերի մասին:
Ինչպես հայտնում է Բի-բի-սի-ն, ամերիկյան զինվորականները սպասում են, որ Լիբիայում իրականացվող օպերացիայի վերահսկողությունը կստանձնեն կամ ՆԱՏՕ-ի ուժերը, կամ էլ Ֆրանսիա-Բրիտանիա կոալիցիան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:
Ամերիկյան կողմը հայտարարում է, որ ռազմական գործողությունների արդյունքում բավականին տուշել է Լիբիայի ՀՕՊ-ը:
Իսկ Բենգազի քաղաքում շարունակվում են մարտերը ընդդիմության և Քադաֆիին սատարողների միջև: Լսվում են պայթյուններ և կրակոցներ, հաղորդում է Վեստի.ռու-ն: