21/03/2011 12:04
ՌԴ նախագահը ՆԳՆ 6 գեներալ է հեռացրել պաշտոններից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ներքին գործերի բախարարության վեց գեներալ է ազատել զբաղեցրած պաշտոններից: Այդ մասին, ըստ ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ-ի, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Ըստ հրամանի` պաշտոնները կորցրեցին ՌԴ ՆԳՆ էքստրամիզմի հակազդեցության ուղղությամբ օպերատիվ-ծառայողական սպասարկման կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ – մայոր Վլադիմիր Բուլատովը, ՆԳՆ Հյուսիսային Կովկասի տրանսպորտային վարչության ղեկավար, ոստիկանության գեներալ – մայոր Իգոր Ժուկովը, Տվերի մարզի ներքին գործերի վարչության ղեկավար, ոստիկանության գեներալ – մայոր Ալեքսանդր Կուլիկովը, ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի ղեկավար գեներալ – մայոր Նիկոլայ Միխայլովը, Տամբովի մարզի ՆԳՎ ղեկավար, գեներալ – մայոր Վլադիմիր Ֆուստովը, Տյումենի ՆԳՆ իրավաբանական ինստիտուտի ղեկավար, ոստիկանության գեներալ – մայոր Ալեքսանդր Չիսլովը: