22/03/2011 13:04
ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված կոնֆերանս` Վիենում
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` մարտի 18-ին Վիեն քաղաքում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին:
Կոնֆերանսին մասնակցել են քաղաքային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Արցախի անկախության 20 տարիների ձեռքբերումների մասին զեկուցումով հանդես է եկել Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, որից հետո ցուցադրվել է վավերագրական ֆիլմ:
Նույն օրը Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլյեի հրավերով Հովհաննես Գևորգյանը հյուրընկալվել է քաղաքապետարանում: Հանդիպման ընթացքում Ժակ Ռեմիլյեն` որպես քաղաքապետ և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իր աջակցությունն է հայտնել ԼՂՀ անկախությանը` միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է պատշաճ գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և ագրեսիվ գործողություններին:
«ԼՂՀ մշտական ներկայացուցիչը իր երախտագիտությունն է հայտնել Վիենի քաղաքապետին միջոցառման իրականացմանն աջակցելու, ինչպես նաև Հարավային Կովկասի խաղաղության ամրապնդմանն ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դատապարտմանն ուղղված կոչը ստորագրելու համար», - ասված է ԼՂՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: