22/03/2011 11:15
Դավութօղլու. Լիբիայի օպերացիան խախտում է միջազգային իրավունքը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Լիբիայում սկսված ռազմական օպերացիան, որը հրահրել են Եվրոպայի մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, խախտում է Լիբիայի մասին միջազգային իրավունքի ՄԱԿ-ի բանաձևը: Այս մաիսն հաղորդում է ՌԲԿ. Ռու-ն` հղում անելով Սինխուա գործակալությանը:
Դավութօղլուն նշել է, որ կողմերը պետք է նպատակ ունենան դադարեցնել պատերազմը:
«Միջազգային իրավունքի համաձայն` համատեղ ռազմական հարված հասցնելուց առաջ համապատասխան ընթացակարգեր են անհրաժեշտ: Սակայն մենք ենթադրում ենք, որ այդ ընթացակարգերը չեն կիրառվել Լիբիայի հարցում: Մենք կոչ ենք անում Լիբիայում չիրականացնել երկարատև, լայնազանգված գործողություններ, ինչպես Իրաքում և Աֆղանստանում էր»,- Անկարայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Ա. Դավութօղլուն:
Նա տեղեկացրել է, որ Թուրքիան պաշտպանում է Լիբիայի մասին ՄԱԿ-ի բանաձևը, սակայն այդ բանաձևի նպատակը պետք է լինի հակամարտության դադարեցումն ու մարդասիրական օգնության հատկացումը` էմբարգո դնելով զինամթերքի մատակարարման վրա ու փակելով թռիչքային գոտիները, այլ ոչ թե լիակատար պատերազմ հրահրելը: