22/03/2011 09:06
Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ են անում դադարեցնել հացադուլը
Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը նամակով դիմել է Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին` հայտնելով իր և իր գործընկերների զորակցությունը և կոչ անելով դադարեցնել հացադուլը:
«Հարգելի Պարոն Հովհաննիսյան
Հայաստանի Եվրոպական Շարժման անունից հայտնում եմ իմ և իմ գործընկերների զորակցությունը Ձեզ: Վստահաբար, Ձեր կողմից իրականացվող քաղաքացիական բողոքի ծայրագույն բարդ այս գործողությունը ունի իր հիմքերը և ևս մեկ անգամ մտածելու տեղիք է տալիս ինձ և իմ գործընկերներին:
Մտահոգվելով Ձեր առողջական վիճակի մասին, Եվրոպական Շարժման անունից կոչ եմ անում դադարեցնել հացադուլը», - ՀԵՇ գրասենյակի փոխանցմամբ` ասված է Վ.Ենգիբարյանի նամակում: