22/03/2011 11:52
Իսրայելի էքս նախագահը բռնաբարության համար 7 տարի ստացավ
Այսօր Իսրայելի դատարանը երկրի նախկին նախագահ Մոշե Կացավին դատապարտեց 7 տարի ազատազրկման` «բռնաբարության և կանանց նկատմամբ անհարգի վերաբերմունքի համար»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մինչդեդ, Իսրայելի թվով 8-րդ նախկին նախագահը հրաժարվում է ընդունել իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները և նույնիսկ հրաժարվել է համաձայնել թել-ավիվյան շրջանային դատարանի առաջարկին`սեքսուալ հանցագործությունների մեջ իր անկեղծ խոստովանության դիմաց ստանալ ազատազրկման ավելի քիչ տարիներ: Ամիսներ ձգվող երկրատև ողջ գործընթացի ժամանակ Կացևը միանշանակ հայտարարում էր իր անմեղության մասին:
Մինչև նախկին նախագահի նկատմամբ դատական որոշում կայացնելը`«Ուայթ նետ»-ին տված հարցազրույցում ծնունդով Իրանցի Կացավն ասել է, թե «ափսոսում է այն օրը, երբ որոշեց մտնել քաղաքականության մեջ»:
«Ես կոտրված եմ, ես հուսահատության մեջ եմ: Այս գործընթացում իմ նկատմամբ շատ անբարյացակամ ու չար են եղել: Սպասվող դատավճիռը կպատվազրկի դատական համակարգը, բայց ես մտադիր եմ պայքարել»,- «Իտառ Տասս»-ի փոխանցմամբ` ասել է նախկին նախագահը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55