22/03/2011 16:03
Տիգրան Պետրոսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Տիգրան Լ. Պետրոսյանը Տաշքենդում անցկացվող Գ. Աղզամովի հուշամրցաշարի չորրորդ տուրում ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Եվգենի Ալեքսեևի (Ռուսաստան) հետ: Այժմ հայ գրոսմայստերը 3,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը Ալեքսեևի հետ միասին: Նույնքան միավոր են վաստակել ևս ութ գրոսմայստերներ, բայց նրանք առաջատարներին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին գրում է armchess.am-ը:
5-տուրում Տիգրան Պետրոսյանը սևերով կխաղա իսրայելցի գրոսմայստեր Միխայիլ Ռոյզի հետ: