22/03/2011 10:54
Ռոբերտ Գեյթս. Քադաֆիին պետք է հեռացնեն հենց լիբիացիները
Արևմտյան կոալիցիայի ուժերի միջոցով Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի վերացումը սխալ քայլ կլիներ: Այդ մասին «Ինտերֆաքսին» հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:
«Կարծում եմ, բոլորին պարզ է, որ լիբիական ժողովուրդն ավելի լավ վիճակում կգտնվի առանց Կադաֆիի, սական, այնուամենայնիվ, լիբիացիներն ինքնուրույն պետք է լուծեն այդ հարցը: Եթե նրանք ունենան այդ հնարավորությունը, եթե իշխանությունների բռնաճնշումները չլինեն, չի բացառվում, որ նրանք դա կանեն», - ասել է նա: