23/03/2011 14:31
Արոնյանը Կրամնիկի հետ մրցակցությունում վաստակեց 1,5 միավոր
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող շախմատային «Ամբեր» մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը «կույր» պարտիայում պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, իսկ արագ շախմատում միավորը կիսեց նրա հետ: Հայ գրոսմայստերն այժմ 7 միավորով գլխավորում է «կույր» շախմատի մրցաշարային աղյուսակը, իսկ արագ շախմատում 6 միավոր արդյունքով ընթանում է երկրորդ հորիզոնականում` 1,5 միավորով հետ մնալով առաջին տեղում հաստատված Մագնուս Կառլսենից:
Մրցաշարային ընդհանուր աղյուսակը շարունակում է գլխավորել Լևոն Արոնյանը: Նա իր ակտիվում, այսպիսով, 13 միավոր ունի: Մագնուս Կառլսենը 12 միավորով հաստատվել է երկրորդ տեղում: Վիշվանաթան Անանդը, Վասիլի Իվանչուկն ու Ալեքսանդր Գրիշչուկը 9,5-ական միավորով բաժանում են 3-5-րդ տեղերը:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 10-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն է, ով 8,5 միավորով 7-8-րդ տեղերն է բաժանում Հիկարու Նակամուրայի հետ:
«Կույր» շախմատ
9-րդ տուր
Մագնուս Կառլսեն-Վիշվանաթան Անանդ 0:1
Վուգար Հաշիմով-Բորիս Գելֆանդ 1:0
Անաշ Գիրի-Ալեքսանդր Գրիշչուկ 0,5:0,5
Վասիլի Իվանչուկ-Սերգեյ Կարյակին 0,5:0,5
Հիկարու Նակամուրա-Վեսելին Տոպալով 1:0
Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ 1:0
1. c4 e6 2. Nc3 d5 3. d4 Be7 4. cxd5 exd5 5. Bf4 Nf6 6. e3 Bf5 7. Qb3 Nc6 8. g4 Nxg4 9. Qxd5 Qc8 10. Qg2 O-O 11. e4 Bxe4 12. Nxe4 Bb4+ 13. Nc3 Qf5 14. Be2 Rfe8 15. Kf1 Nf6 16. Bh6 g6 17. Qg5 Nxd4 18. Rd1 Bxc3 19. bxc3 Ne4 20. Qxf5 Nxf5 21. Bd2 Rad8 22. Be1 Rxd1 23. Bxd1 Re5 24. Nf3 Rc5 25. Bb3 Nxc3 26. Ne5 Ne4 27. Nxf7 Kg7 28. f3 Nf6 29. Bf2 Rc3 30. Ng5 Nh5 31. Ke2 Nf4+ 32. Kd2 Rd3+ 33. Kc2 Kh6 34. Nf7+ Kh5 35. Rg1 h6 36. Ne5 Ne3+ 37. Kb1 Rc3 38. Nxg6 Nh3 39. Nf4+ 1:0:
Արագ շախմատ
9-րդ տուր
Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կառլսեն 0:1
Բորիս Գելֆանդ-Վուգար Հաշիմով 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ-Անաշ Գիրի 1:0
Սերգեյ Կարյակին-Վասիլի Իվանչուկ 0,5:0,5
Վեսելին Տոպալով-Հիկարու Նակամուրա 1:0
Վլադիմիր Կրամնիկ-Լևոն Արոնյան 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 d5 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 Bg7 7. Be3 c5 8. Qd2 cxd4 9. cxd4 Nc6 10. Rd1 Bg4 11. Be2 Bxe2 12. Nxe2 Na5 13. Rc1 O-O 14. O-O b5 15. Qb4 a6 16. a4 Nc4 17. axb5 Nxe3 18. fxe3 axb5 19. Qxb5 Ra3 20. Rf3 Bh6 21. Rc3 Ra1+ 22. Rf1 Rxf1+ 23. Kxf1 e6 24. g3 Qa8 25. d5 Rb8 26. Ra3 Qxa3 27. Qxb8+ Bf8 28. dxe6 fxe6 29. Kf2 Qa1 30. Qb3 Qf6+ 31. Nf4 Kf7 32. Ke2 Qe5 33. Kf3 g5 34. Qb7+ Be7 35. Nd3 Qa1 36. Nf2 Qf1 37. Qb2 g4+ 38. Kxg4 Qg2 39. Qc2 h5+ 40. Kxh5 Qxh2+ 41. Kg4 Bd6 42. Kf3 Bxg3 1/2:1/2: