23/03/2011 11:07
Սիրիայում իրավապահների գործողություններից 5 մարդ է զոհվել
Սիրիայի Դերաա քաղաքում Ալ-Օմարի մզկիթի վրա իրավապահների գրոհի հետևանքով 5 մարդ է զոհվել: Մզկիթն արդեն 6 օր է` բողոքի ակցիաների կենտրոն է դարձել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տասնյակ ցուցարարներ վիրավորվել են:
Ցուցարարները մզկիթի շրջակայքում երկրի ղեկավարության իրականացրած քաղաքականության դեմ նստացույց են անում: BBC-ի փոխանցմամբ, ոստիկանությունն ընդդիմադիրների ուղղությամբ արձակել է ռետինե փափուշտներ և կիրառել է արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վերջ տալ կոռպուպցիային և աշխատատեղեր բացել, ինչպես նաև վերականգնել քաղաքացիական ազատությունները: