24/03/2011 12:47
Իլյա երկորդն ընդնունել է ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին
Մարտի 23-ին Համայն Վրաց Պատրիարք Իլյա 2-րդն ընդունել է Վրաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետը, կարևորելով երկու քրիստոնեական ժողովուրդների բարեկամությունը, բարձր է գնահատել Հրաչ Սիլվանյանի առաքելությունը Վրաստանում և նրա ներդրումն այդ բարեկամության ամրապնդման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիրահայության եկեղեցական կյանքին առնչվող հարցերին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի` այս տարվա հունիսին Վրաստան նախատեսվող այցին:
Հանդիպմանը մասնակցել են նաև վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ: