24/03/2011 10:12
Սիրիայում զոհվել է 15 մարդ, այդ թվում` 12-ամյա երեխա
Սիրիայում ոստիկանության և ցուցարարների բախման հետևանքով զոհվել է 15 մարդ: Այս մասին, համաձայն Վեստի.ռու-ի, այսօր հայտնել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչը:
Ըստ նրա` նախորդ գիշեր ոստիկանության կողմից մզկիթի գրոհից հետո, մոտակա տարածքում հայտնաբերվել է 12-ամյա աղջկա դիակ: Այդ նույն օպերացիայի ժամանակ զորհվել էր ևս 9 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ալ-Ջազիրայի» փոխանցմամբ` դժգոհության ալիքը ողողել է նաև Դերաա քաղաքի մերձակից երկու բնակավայրերը` Ջասեմը և Նաուին: Ցուցարարները պահանջում են վերջ տալ կոռուպցիային և ապահովել քաղաքացիական ազատությունների վերականգնումը: