25/03/2011 17:21
Սահակյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին և 2011 թվականի անելիքներին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված և նշել, որ կան անհրաժեշտ նախապայմաններ այն ավելի խորացնելու համար:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: