25/03/2011 09:23
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է հաստատում Լիբիայի նկատմամբ
Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է հաստատում Լիբիայի նկատմամբ` համաձայն ՄԱԿ ԱԽ N1973 բանաձևի: Այս մասին Ինտերֆաքսի փոխանցմամբ, ասված է ԵՄ տարածած հաղորդագրությունում:
ԵՄ նոր որոշումն ուղղված է Լիբիայի օդային տարածքում ցանկացած թռիչքիների արգելմանը և զենքի մատակարարման էմբարգոյի խստացմանը: Բացի այդ, կարգելվեն նաև լիբիական ինքնաթիռների թռիչքները ԵՄ օդային տարածքում:
Նոր պատժամիջոցներով ընդլայնվել է անձանց ցանկը, ում արգելված է մուտք գործել Եվրամիություն: Նրանց բանկային ակտիվները սառեցված են: Սառեցվում են նաև լրացուցիչ իրավաբանական անձանց ակտիվները, որոնցից է նաև լիբիական նավթային ընկերությունը` հինգ մասնաճյուղերով: