25/03/2011 10:25
Ճապոնիայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը
Մարտի 11-ի Ճապոնիայի հյուսիս-արևելքում ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 10 հազար 35-ի: Այդ մասին, ըստ Ռիա Նովոստի-ի, հաղորդել է ուրբաթ օրը NHK հեռուստաընկերությունը` վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչության պաշտոնական տվյալներին:
Անհայտ կորածների թիվը կազմել է 17 հազար 443 մարդ:
Ավելի ավելի վաղ հաղորդվում էր 9,8 հազար զոհվածների մասին: