25/03/2011 09:11
ՆԱՏՕ-ն մասամբ ստանձնեց Լիբիայում օպերացիայի հրամանատարությունը
Հյուսիսատլանտյան դաշիքնը համաձայնություն է տվել ստանձնել Լիբիայի օդային տարածքում իրականացվող` լիբիական ինքնաթիռների թռիչքների արգելման օպերացիայի հրամանատարությունը:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հասկացնել է տվել, որ ռազմական օպերացիայի մյուս բաղադրիչները դեռ մնում են ներկայիս կոալիցիոն հրամանատարության հսկողության ներքո:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ դաշինքը դեռ որոշում է` ստանձնե՞լ օպերացիայի պատասխանատվությունը ավելի լայն իմաստով, թե ոչ: