26/03/2011 11:17
Գերմանիայում այլևս պարտադիր զորակոչ չի լինի
Սառը պատերազմի գագաթնակետի ժամանակ օրինականացումից 55 տարի անց Գերմանիայի խորհրդարանը վերացրել է զինվորական ծառայության պարտադրանքը:
Մինչև այս որոշման ընդունումը Բունդեսվերում ծառայության ժամկետը 6 ամիս էր կազմում: Վերջին զինակոչիկները զորացրվել էին 3 ամիս անց:
Բունդեսվերն այժմ կհամալրվի պայմանագրային արհեստավարժներով և կամավորներով, ովքեր կծառայեն 12-33 ամիս:
Գերմանիան 2 հարյուրամյակների ընթացքում բնորոշվել է պարտադիր զորակոչով` 1919-1935 և 1945-1955 թթ. ընդմիջումներով: Կանանց գերմանական բանակ երբեք չեն զորակոչել: Վերջին տասնամյակներին գերմանացի զորակոչիկներին, ովքեր հրաժարվում էին ծառայել բանակում, առաջարկվում էր այլընտրանքային ծառայություն:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, զորակոչի վերացման հետ միաժամանակ, մտադիր է կրճատել զինված ուժերի քանակը` 228 հզ-ից մինչև 185 հզ. մարդ, հաղորդում է Վզգլյադ.ռու-ն` հղում անելով MIGnews.com-ին: