26/03/2011 10:44
Լիբիա. Ավիահարվածների արդյունքում 114 մարդ է զոհվել
Լիբիայի տարածքում մարտի 20-23-ն իրականացված ավիահարվածների արդյունքում առնվազն 114 մարդ է զոհվել և մոտ 445-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, հղում անելով AFP-ին, այս տվյալները հրապարակել է Լիբիայի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Օմարը Տրիպոլիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Օմարի խոսքով, ռմբահարությունների 4 օրերի ընթացքում 104 մարդ սպանվել է միայն Լիբիայի մայրաքաղաքում և դրա արվարձաններում: Եվս 10 մարդ զոհվել է Սիրտում` Մուհամար Քադաֆիի հայրենի քաղաքում:
Միաժամանակ Լիբիայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե խոսքը գնում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, թե այդ տվյալներում ներառված են նաև Քադաֆիին հավատարիմ զորքերի կորուստները: