26/03/2011 11:05
Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվն աճում է
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 75 մարդու: Վիրավորների թիվը նույնպես աճել է` հասնելով 110-ի: Հիմնական ավերածությունները տեղի են ունեցել Տարլեյ քաղաքում, որտեղ շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տարերքի հարվածի արդյունքում այնտեղ քանդվել է ավելի քան 200 տուն:
Ստորգետնյա ցնցումները կազմել են 7 բալ, ցնցումները զգացվել են նաև Չինաստանում, Լաոսում, Վյետնամում և Թաիլանդում:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ըստ տեղական պետական հեռուստաընկերության տեղեկատվության, երկրաշարժից ավերվել է մոտ 400 տուն, 14 վանական համալիր և 9 կառավարական շենք: