26/03/2011 11:28
Պան Գի Մունը զսպվածության կոչ է արել Սիրիայի կառավարությանը
ԱՄՆ-ն դատապարտել է բռնությունները Սիրիայում` հայտարարելով, որ երկրի իշխանությունները ահաբեկում են քաղաքացիներին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Սիրիայի կառավարությանը ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»:
Վերոնշյալ հայտարարությունները եղել են այն բանից հետո, երբ Սիրիայից սկսեցին ստացվել հաղորդագրություններ, թե խաղաղ ցուցարարների վրա կրակում են: Նախօրեին հաղորդվում էր 20 զոհերի մասին:
Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են դադարեցնել «Բաաս» կուսակցության քաղաքական մենաշնորհը և չեղյալ հայտարարել արտակարգ դրության մասին օրենքը, որը գործում է Սիրիայում 1963-ից:
Գրեթե 50 տարի, գործող օրենքի համաձայն, ոստիկանությունն իրավունք ունի մարդկանց ձերբակալել` առանց ձերբակալման համար անհրաժեշտ փաստաթղթերի և բանտարկել` առանց դատի և հետաքննության: