28/03/2011 11:13
Ահմադինեժադը Թուրքմենիայի նախագահին ինքնաթիռ է նվիրել
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կիրակի իր թուրքմեն գործընկեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով այցով գտնվում է Թեհրանում, նվիրել է իրանական արտադրության երկտեղանի սպորտային ինքնաթիռ:
Այդ ինքնաթիռը, որի անվանումը թարգմանվում է «Ազատ թռչուն», տվյալ կարգում իր տեխնիկական պարամետրերով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը, կարող է արագությունը հասցնել ժամում 300 կմ-ի և անցնել մոտ 1000 կմ տարածություն: Արտադրող «Դորնա» ընկերությունը մի քանի ամիս առաջ սկսել էր «Ազատ թռչուն»-ի սերիական արտադրությունը:
Թուրքմենիան հետաքրքրություն է դրսևորում նման թռչող սարքերի նկատմամբ, որոնք կարող են կիրառվել ուսումնական նպատակներով, ինչպես նաև սահմանային և ճանապարհային պարեկության համար:
Ինքնաթիռի արժեքը, որը նվիրվել է Թուրքմենիայի ղեկավարին, կազմում է 1.3 մլրդ իրանական ռիալ կամ մոտ 120 հզ. ԱՄՆ դոլար, հաղորդում է Գազետա.ռու-ն: