28/03/2011 18:30
ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներ Դավիթ Լոքյանին և Լևոն Մկրտչյանին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման, այնտեղ տարբեր ծրագրերի իրականացման հարցերին:
Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ բարերարների ներգրավումը շրջանի զարգացման գործում՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման կարևոր գործոններից մեկը: