28/03/2011 10:27
Մահացել է սուպերսոսնձի գյուտի հեղինակ Հարի Կուվերը
ԱՄՆ-ում մահացել է սուպերսոսնձի գյուտարար 94-ամյա Հարի Կուվերը: Քիմիկոս և սուպերսոսնձի գյուտի հեղինակը, BBC-ի փոխանցմամբ, մահացել է Թենեսի նահանգում իր տանը:
Կուվերը սուպերսոսինձը պատահաբար է հայտնագործել` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օպտիկական նշանառուների համար թափանցիկ պլաստիկ ստեղծելու փորձի արդյունքում:
1958-ին Կուվերն արտոնագրել էր իր գյուտը, սակայն դա նրան չի հարստացրել, քանի որ սուպերսոսինձը հաջողություն է ունեցել արտոնագրի ժամկետն անցնելուց հետո:
Անցած տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեխնոլոգիաների ու ինովացիայի ոլորտում ունեցած նվաճումների համար Հարի Կուվերին պարգևատրել է շքանշանով: