28/03/2011 12:54
Հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թեհրանում էր գտնվում աշխատանքային այցով Իրան ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սահելին:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման պատրաստակամությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով երկկողմ մակարդակի պարբերական շփումները, իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: