28/03/2011 15:38
Կերժակովը վնասվածք է ստացել Հայաստանի ընտրանու հետ խաղում
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հաղորդել է, որ Հայաստանի ընտրանու հետ մարտի 26-ին Երևանում կայացած խաղում դաստակի կոտրվածք ստացած Ալեքսանդր Կերժակովը կկարողանա խաղադաշտ վերադառնալ հաջորդ շաբաթ:
«Դա այնքան էլ լուրջ վնասվածք չէ,- ասել է ասել է Ադվոկատը «Սովետսկի սպորտի» թղթակցին:- Կերժակովը կարող է խաղալ վիրակապով: Կատարցիների հետ ստուգողական խաղում նա խաղադաշտ չի մտնի: Իսկ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա խաղալ»: