28/03/2011 09:11
Արցախի մայրաքաղաքում կառուցվում է նոր հյուրանոցային համալիր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր հյուրանոցային համալիր և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Երկրի ղեկավարը կարևորել է մայրաքաղաքում նման համալիրի շինարարությունը՝ նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող և ազգային ոճով կառուցված նման հյուրանոցի առկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Արցախում զբոսաշրջության զարգացման վրա:
Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: