28/03/2011 10:55
Թուրքիայի ՊՆ-ն առկախել է F-35 կործանիչների գնումը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը առկախել է 100 ամերիկյան F-35 կործանիչ ինքնաթիռների ձեռքբերման շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտնում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը` հղում անելով Defence Aerospace կայքին:
Ըստ աղբյուրի` որոշման պատճառը Միացյալ Նահանգների կողմից կործանիչների ծրագրային սպասարկման և արտաքին ներազդման կոդերի Թուրքիային տրամադրելուց հրաժարվելն է: Հաշվի է առնվել նաև այն, որ ամերիկյան կողմը բարձրացրել էր ինքնաթիռների գինը:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի` առանց այդ կոդերի թուրք ինժեներները չեն կարողանա ասպասարկել ինքնաթիռները, ինչպես նաև ճշտումներ իրականացնել ծրագրային սպասարկման մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ՌՕՈՒ-ն մտադիր էր ձեռքբերել 116 ամերիկյան ինքնաթիռ: