28/03/2011 11:31
Եմենում իսլամիստները գրավել են ռազմամթերք արտադրող գործարան
Եմենում բռնկվել են բախումներ` կառավարական ուժերի և իսլամիստների միջև: Երկրի հարավում զինյալներին հաջողվել է հսկողության տակ առնել միանգամից մի քանի կետեր: Այս մասին, համաձայն «Վեստի.ռու-ի», հաղորդել են անվտանգության ուժերի պաշտոնական ներկայացուցիչները:
Ապստամբների թիրախ են դարձել պետական հիմնարկները, զորանոցները և տարածաշրջանային ռադիոկայանը: Ջաար քաղաքի մոտակայքում իսլամիստները գրավել են ռազմամթերքի արտադրության գործարան: