29/03/2011 10:08
Դոկու Ումարովը, հնարավոր է, ոչնչացվել է
Հարավային Կովկասում ահաբեկչական խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովը, հնարավոր է, ոչնչացվել է հատուկ գործողության ընթացքում, որը նախօրեին իրականացվել է Ինգուշեթիայում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել է հանրապետության ուժային կառույցներում անանուն աղբյուրը:
«Մենք հուսով ենք, որ հատուկ գործողության ժամանակ ոչնչացվել է Դոկու Ումարովը, հնարավոր է, նաև ղեկավարներից ևս ոմանք, ովքեր ահաբեկչական գործողություն են իրականացնում Հյուսասյին Կովկասում: Այս ենթադրությունը կարելի է անել հրոսակախմբի կազմի վերաբերյալ մեզ մոտ եղած տվյալների հիման վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը: