29/03/2011 11:22
Մասնավոր ընկերությունները ծրագրում են ռազմավարական աճ
Ըստ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի միջազգային գործարար զեկույցի, որն ամեն տարի ներկայացնում է 39 երկրների շուրջ 11,000 գործարարների տեսակատները եւ սպասումները, ավելի մեծ թվով մասնավոր ընկերություններ ծրագրում են աճել ձեռքբերումների միջոցով: 2010 թ. ուսումնասիրությունների արդյունքում հաջորդ 3 տարիների ընթացքում ձեռքբերումներ ակնկալող պատասխանողների թիվն այս տարի աճել է 34%-ով` ինչը 8%-ով ավելի է անցյալ տարվա ցուցանշից /նկար 1/:
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի միավորումների և ձեռքբերումների պատասխանատու Մայք Հյուզը մեկնաբանում է. «Տնտեսական եւ ֆինանսական պայմանների բարելավման ժամանակ գործարարները կրկին որպես շահույթի ավելացման միջոց են սկսում դիտարկել ձեռքբերումները, քանի որ նախկինում գոյատեւմանն ուղղված ջանքերն այժմ կարող են գործադրվել ռազմավարական աճի համար»:
Արագ զարգացող տնտեսությունների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) մասնավոր ընկերությունների գործարարները գլխավորում են ձեռքբերման հնարավորությունը դիտարկողների աղյուսակը 44 % ցուցանշով, ի համեմատ 2010թ-ի 27%-ի: Առաջնորդվելով նոր շուկաներ մուտք գործելու, նոր տեխնոլոգիաներ կամ հայտնի ապրանքանիշներ ձեռք բերելու մղումով՝ Չինաստանի մասնավոր ընկերությունների 45%-ը, որ 19%-ով ավելի է անցյալ տարվանից, ծրագրում է աճել ձեռքբերման միջոցով:
Նմանապես հնդկական ընկերությունները, որոնք լավ փորձ ունեն արտերկրյա միավորումների և ձեռքբերումների շուկաներում, այժմ վերադարձել են ձեռքբերման ուղղուն, իսկ առաջիկա 3 տարիներին ձեռքբերում ծրագրողների 40%-ը ակնկալում են, որ կկնքեն միջազգային գործարքներ:
Գրանթ Թորնթոն Հնդկաստանի միավորումների և ձեռքբերումների գծով բաժնետեր Մահադ Նարայանամոնին կարծում է, որ տվյալներն արտացոլում են հնդկական ընկերությունների հասունությունը. «Հնդկական ընկերություններն այժմ ավելի փորձառու են արտերկրում միավորումների և ձեռքբերումների գործարքներում եւ համարվում են համաշխարհային ընկերությունների ձեռքբերման լուրջ հավակնորդներ: Համաշխարհային ապրանքանիշներ ձեռք բերելը, արտասահմանյան շուկաներ մուտք գործելը եւ հնդկական շուկաների համար նոր տեխնոլոգիաներ օգտագործելը այն հիմնական գործոններն են, որոնք հնդկական ընկերություններին մղում են արտաքին ձեռքբերումներ կատարել»:
Նախատեսվող միավորումների և ձեռքբերումների աճը արտացոլված է նաեւ այլ խոշոր տարածաշրջաններում /նկար 1/: Օրինակ, Հյուսիսային Ամերիկայում տարածաշրջանի գործարարների 41%-ը ծրագրում է ձեռքբերումներ կատարել այս տարի: Գրանթ Թորնթոն ԱՄՆ-ի կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Ստեֆան ՄաքՋին, մեկնաբանում է. «Վերջին երկու դանդաղ տարիներից հետո, տնտեսության եւ վարկային շուկայի բարելավման պայմաններում առկա է ձեռքբերումների զգալի պահանջ»:
«Գրանթ Թորնթոնի անդամ ընկերությունները առաջարկում են միավորումների և ձեռքբերումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն աշխարհի կարևորագույն գործարար կենտրոններում», - ասված է Գրանթ Թորնթոնի տարածած հաղորդագրությունում :