29/03/2011 10:23
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում պահպանվում է «անկանխատեսելի իրավիճակը»
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը գտնում է, որ վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում պահպանվում է «անկանխատեսելի իրավիճակը», ինչը կառավարությունից պահանջում է ուժերի առավելագույն մոբիլիզացում: Նա այսօր այս մասին հայտարարել է խորհրդարանի վերին պալատի բյուջետային հանձնաժողովում:
«Անկանխատեսելի իրավիճակը շարունակվում է,- ասել է վարչապետը,- Մենք դրանով կզբաղվենք ուժերի առավելագույն լարումով»:
Տոկիոյից 240 կմ հյուսիս գտնվող «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում աշխատանքները դանդաղում են ջրի ճառագայթման չափազանց բարձր մակարդակի պատճառով, որը կուտակվել է երկրորդ էներգաբլոկի նկուղային սրահներից մեկում: Ճառագայթման մակարդակը ժամում 4 անգամ գերազանցում է տարեկան առավելագույն չափը, որը սահմանվել է կայանում ներկայիս վթարային աշխատանքների մասնակիցների համար: Ինչպես երկուշաբթի հայտնել է Ճապոնիայի կառավարությունը, այդ ջուրը, հավանաբար, որոշ ժամանակ շփվել է ռեակտորում մասնակի հալած միջուկային վառելիքի հետ:
Բացի այդ, կայանի տարածքում 5 տեղերում երկուշաբթի հայտնաբերվել են պլուտոնիումով վարակվածության հետքեր: Սակայն դրա մակարդակը դեռ էական և վտանագվոր չէ: