29/03/2011 09:17
Օբաման աջակցություն է խոստացել Լիբիայում կոալիցիոն ուժերին
ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները համաձայնության են եկել, որ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին կորցրել է լեգիտիմությունը և պետք է հեռանա իշխանությունից: Այս մասին, ըստ Բի-բի-սի, հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը:
Բարաք Օբաման, Դևիդ Քեմերոնը, Նիկոլյա Սարկոզին և Անգելա Մերկելը երկուշաբթի օրը վիդեոխորհրդակցություն են անցկացրել:
ԱՄՆ նախագահը խոստացել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Լիբիայում կոալիցիոն ուժերին: Նրա կարծիքով, Լիբիայում անվտանգ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարում է Քադաֆին:
Լիբիայի առաջնորդին «բռնապետ» անվանելով` Օբաման նշել, թե ամերիկյան ժողովուրդը պետք է հպարտանա ԱՄՆ մասնակցությամբ Լիբիայում իրադարձություններին, ինչը կանխեց Քադաֆիի ուժերի կողմից Բենգազիում խաղաղ բնակչության ջարդը: