29/03/2011 09:30
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ տարի է անցել
Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում ուղիղ մեկ տարի առաջ իրականացված ահաբեկչությանը զոհ գնաց 40 մարդ, ավելի քան 100 մարդ վնասվածքներ ստացան:
Այսօր մոսկվացիներն այցելում են ահաբեկչության վայրերը, ծաղիկներ դնում` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում կայարաններում: