29/03/2011 11:11
Մոսկվայի մետրոյում ահաբեկչություն է իրականացրել նաև Հ.Մագոմեդովը
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն պարզել է Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում ահաբեկչություն իրականացրած վերջին մասնակցի ինքնությունը: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել է ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ահաբեկչություններ իրականացնողը հայտնի է, դա 22-ամյա Դաղստանի քաղաքացի Հուսեն Մագոմեդովն է: Ըստ քննիչների տվյալների, հենց նա է ուղեկցել Շարիպովա և Աբդուլաևա մահապարտ-ահաբեկիչներին Մոսկվա, ինչպես նաև կառավարել նրանց գործողությունները հենց ահաբեկչության օրը»,- ասել է Վ. Մարկինը:
Նա ընդգծել է, որ Մագոմեդովին առաջադրվել է մեղադրանք` ահաբեկչական գործողություն իրականացնելու հոդվածով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մագոմեդովը փախուստի է դիմել, քննիչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես պատժամիջոց սահմանվել է կալանք, նաև` հայտարարվել միջազգային հետախուզում»,- ասել է Մարկինը: